Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կա՛մ հայերն ու Հայաստանը, կա՛մ նիկոլի իշխանությունը

Կա՛մ հայերն ու Հայաստանը, կա՛մ նիկոլի իշխանությունը
08.09.2023 | 07:45

Հակառուսականությունը Հայաստանում պետական մակարդակով հասել է պատմական պիկին: Իլհամի տեղական հոգեզավակը, իտալական պարբերականին տված հարցազրույցում, բացահայտ թշնամական հայտարարություններ է անում ռուսական կողմի դեմ, դրան հաջորդում է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունը, հետո պարզվում է Աննա Հակոբյանն էս ֆոնին գնում է Ուկրաինա, Արցախում նիկոլի և իլհամի տեղական ձագերն ակտիվանում են հակառուսական կարգախոսներով և վտանգավոր պլաններով:

Էս ամեն ինչին տրամաբանորեն պատասխանում են ռուսական կողմից և մեղմ ասած՝ «միզաբուժության» մաստեր կլաս է ցույց տալիս «մի քարտուղարուհի»: Սա արվում է ադրբեջանական զորքերի աննախադեպ կուտակումների ու հարձակման վտանգի բարձր հավանականության պայմաններում, որ ապագա աղետի մեջ մեղադրելու սուբյեկտ ունենան, ու թքած, թե էդ ողջ գործընթացում չեն զոհվելու մեր եղբայրները, ու չեն կորսվելու հայկական տարածքներ:

Իշխանափոխության գինը մեզ համար օր-օրի ավելի է բաձրանում, և այս պարագայում նպատակը հաստատ արդարացնում է բոլոր տեսակի հնարավոր և անհնարին միջոցները: Կա՛մ հայերն ու Հայաստանը, կա՛մ նիկոլի իշխանությունը:

Նարեկ Սամսոնյան

Դիտվել է՝ 5634

Մեկնաբանություններ